23:42  ,  25 հունվարի, 2021

Իր նախկին ակումբը գլխավորելուց 3 ամիս անց Սկոլարին հեռացել է

Լոնդոնի «Չելսիի», Բրազիլիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հեռացել է բրազիլական «Կրուզեյրոյից», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

72-ամյա մասնագետի պայամնագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: Սկոլարին հոկտեմբերին էր գլխավորել «Կրուզեյրոն», որի հետ կնքել էր 2 տարվա պայմանագիր: Նրա գլխավորությամբ թիմը տարել է 9 հաղթանակ, կրել 4 պարտություն, գրանցել 8 ոչ ոքի և պահպանել տեղը Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ Սկոլարին բրազիլական ակումբը գլխավորել էր նաև 2000-2001 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում