22:09  ,  25 հունվարի, 2021

«Հերտայի» ռեկորդակիրը գլխավորեց թիմը

Հունգարացի մասնագետ Պալ Դարդաին նշանակվել է Բեռլինի «Հերտայի» գլխավոր մարզիչ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

44-ամյա մարզիչը կփոխարինի պաշտոնանկ արված Բրունո Լոբադիային, որը 2020-ի ապրիլից էր գլխավորում «Հերտան»:

Պալ Դարդաին «Հերտան» գլխավորել է նաև 2015–2019-ը: Նրա պայմանագիրը նածատեսված է մինչև 2022-ի ամառ:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Դարդաին խաղացել է «Հերտայում» և ակումբի ռեկորդակիրն է Բունդեսլիգայում անցկացրած խաղերի (286) ցուցանիշով:

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի հետո Բեռլինի թիմը 17 միավորով 14-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում