00:20  ,  26 հունվարի, 2021

Դասթին Պորիե. Ընդհանրապես զարմացած չեմ, որ հաղթեցի Մաքգրեգորին

Ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեն մեկնաբանել է երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ հաղթանակը նոկաուտով:

«Երջանիկ եմ, բայց ընդհանրապես զարմացած չեմ, որ հաղթեցի Քոնորին: Ես մեծ աշխատանք եմ կատարել դրա համար: Հարգանքներս նրան, որ արդյունքն ընդունեց իսկական պրոֆեսիոնալի պես: Հիմա մեր հաշիվը 1:1 է, և կարող ենք կրկնել դա: Հրաշալի մենամարտ ու հաղթանակ, սակայն հիմա ես կվերադառնամ տուն և կզբաղվեմ իմ բարեգործական հիմնադրամի գործերով: Սիրում եմ կնոջս ու իմ թիմը: Ցանկանում եմ ստանալ տիտղոսային մենամարտի հնրավարություն: Եթե Խաբիբը չվերադառնա, ապա ես ու Քոնորը լավագույն թեթև քաշայիններն ենք այս պահին»,- 32-ամյա Պորիեի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն:

Հիշեցնենք, որ Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում Դասթին Պորիեն իռլանդացի մարտիկին երկրորդ ռաունդում հաղթել էր նոկաուտով: 32-ամյա Մաքգրեգորը կարիերայում առաջին պարտությունը կրեց նոկաուտով: Մենամարտի համար իռլանդացին ստացել էր 5 միլիոն դոլար, իսկ Պորիեն՝ 1 միլիոն:

Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել էին նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով: UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին պատկանում է կարիերան ավարտելու մասին հայտարարած ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում