21:42  ,  25 հունվարի, 2021

UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն

Ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված խառը մենամարտերի UFC 257 մրցաշարում հաղթանակի շնորհիվ վաստակել է 40 հազար դոլար, հայտնում է MMA Junkie-ն:

20 հազար դոլար հայ մարտիկը ստացել է մենամարտելու համար, 20 հազար՝ հաղթանակի, ևս 4000՝ մեդիա շաբաթվա համար: Նա նաև 4000 դոլար տուգանվել է թեթև քաշային կարգի սահմանում չտեղավորվելու պատճառով։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանի մրցակիցը վերջին պահին փոխվել էր: Նա մենամարտեց ամերիկացի Մեթ Ֆրևոլայի հետ և երեք ռաունդում հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Մենամարտի ավարտից հետո Ծառուկյանը ռինգում եղել է հայոց եռագույնով։

Ծառուկյանը պետք է մենամարտեր Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ: Հայ մարտիկը չէր տեղավորվել քաշային կարգում՝ թեթև դիվիզիոնի սահմանաչափը գերազանցելով 1,5 կգ, իսկ Հակպարաստն ընդհանրապես չէր ներկայացել կշռման արարողությանը։

UFC 257 մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկացի Դասթին Պորիեն նոկաուտով հաղթել էր երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին: Մենամարտի համար իռլանդացի մարտիկը ստացել էր 5 միլիոն դոլար, իսկ Պորիեն՝ 1 միլիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում