18:43  ,  25 հունվարի, 2021

Հայաստանում և Արցախում կանցկացվի մարզական փառատոն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կկազմակերպի մարզական փառատոն, hաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը կկայանա աշնանը Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր: Մարզական միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքական և գյուղական համայնքների, ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների թիմերը, մրցումները կանցկացվեն 7 մարզաձևից (մանրամասներ):

Փառատոնի ավարտից հետո  ԿԳՄՍ նախարարության համապատասխան հանձնաժողովը կընտրի 1-3-րդ տեղ գրաված համայնքները, որոնք կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով: Կպարգևատրվեն նաև առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում