20:47  ,  25 հունվարի, 2021

Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու: Դա տեղի է ունեցել «Օլիմպիական արենա» մարզապալատում, որտեղ Լուկաշենկոն հաճախ հոկեյ է խաղում: Յուլիա անունով երկրպագուհին սառույց է դուրս եկել Բելառուսի նախագահի հետ սելֆի անելու համար, սակայն նա նաև համբույրի է արժանացել:

Նշվում է, որ Յուլիայի ամուսինը տրիբունայից հետևել է տեղի ունեցածին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում