18:15  ,  25 հունվարի, 2021

«Ռոման» ու «Ինտերը» քննարկում են ֆուտբոլիստների փոխանակում

Իտալական «Ռոման» ու «Ինտերը» բանակցում են ֆուտբոլիստների փոխանակման վերաբերյալ:

La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ «Ինտերի» կազմը կարող է համալրել «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, իսկ հակառակ ուղղությամբ՝ տեղափոխվել դանիացի կիսապաշտապան Կրիստիան Էրիկսենը: 2 ֆուտբոլիստներն էլ ստանում են տարեկան 7.5 միլիոն եվրո աշխատավարձ: Քննարկվում է 2 տարբերակ՝ վարձակալություն ու ամբողջական տրանսֆեր:

«Ինտերը» վաղուց է ցանկանում բաժանվել 28-ամյա Էրիկսենից, որը Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվելուց հետո չկարողացավ ամրապնդվել մեկնարկային կազմում:

34-ամյա Ջեկոն կոնֆլիկտ ունի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ, և դրա պատճառով չէր հայտավորվել «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղին (4:3): Բոսնիացի հարձակվողը 2016 թվականից է հանդես գալիս «Ռոմայում», որի կազմում մասնակցել է Իտալիայի ընթացիկ առաջնության 15 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում