13:32  ,  25 հունվարի, 2021

«Նոայի» ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել

Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոայի» ռուս պաշտպան Ալան Տատաևը ծանր վնասվածք է ստացել Առաջին խմբի առաջատար ԲԿՄԱ-ի հետ ստուգողական խաղում (4:2):

«Նոայի» մամուլի ծառայությունից NEWS.am Sport-ը տեղեկացավ, որ 25-ամյա ֆուտբոլիստը ստացել է աքիլեսյան ջիլի պատռվածք: Հունվարի 25-ին Տատաևը կվիրահատվի Երևանում: Նախնական տվյալներով, վերականգնման համար կպահանջվի 4-6 ամիս:

Ալան Տատաևը 2019-ի փետրվարից է խաղում «Նոայում»: Հայաստանում նա հանդես է եկել նաև Երևանի «Արարատում»: Ընթացիկ մրցաշրջանում ռուս ֆուտբոլիստը մասնակցել է 6 հանդիպման:

Ֆոտո՝ «Նոայի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով