Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Կլիպերսը» սեփական խաղահրապարակում 108:100 հաշվով հաղթել է «Օկլահոմային»՝ տանելով 7-րդ անընդմեջ հաղթանակը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Կլիպերսի» առաջատարներից Կավայ Լեոնարդը, որը հավաքել է 34 միավոր:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Ինդիանա» – «Տորոնտո»՝ 102:107 (24:24, 23:34, 28:19, 27:30)
«Բոստոն» – «Քլիվլենդ»՝ 141:103 (38:21, 35:30, 41:27, 27:25)
«Օռլանդո» – «Շառլոտ»՝ 104:107 (29:24, 29:26, 28:24, 18:33)
«Սան Անտոնիո» – «Վաշինգտոն»՝ 121:101 (23:26, 25:21, 37:30, 36:24)
«Միլուոկի» – «Ատլանտա»՝ 129:115 (32:15, 34:32, 28:36, 35:32)
«Պորտլենդ» – «Նյու Յորք»՝ 116:113 (37:24, 33:26, 19:27, 27:36)
«Կլիպերս» – «Օկլահոմա»՝ 108:100 (36:19, 20:26, 29:28, 23:27)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում