12:10  ,  25 հունվարի, 2021

500-րդ գոլը խփած Լևանդովսկին սահմանել է 3 ռեկորդ

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Շալկեի» դեմ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում (4:0) խփած գոլի շնորհիվ սահմանել է 3 ռեկորդ:

Դա 32-ամյա հարձակվողը 23-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում: Բունդեսլիգայի պատմության մեջ ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել այդքան գոլ խփել 18 տուրերում, hաղորդում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:

Լևանդովսկին դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Գերմանիայի առաջնության 8 արտագնա խաղերում անընդմեջ: Նա «Շալկեին» գոլ խփեց 11-րդ խաղում անընդմեջ, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է:

Հիշեցնենք, որ այդ խաղում Լեհաստանի հավաքականի առաջատարը խփել էր կարիերայի 500-րդ գոլը: Դրա համար նրանից պահանջվել է 730 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով