00:12  ,  25 հունվարի, 2021

Իբրահիմովիչը ճաղա՞տ է դարձել (ֆոտո)

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ներկայացրել է իր նոր ոճը: 39-ամյա ֆուտբոլիստը Ինստագրամում հրապարակել է լուսանկար, որտեղ ճաղատ է: Դեռ հայտնի չէ, թե արդյուք այդ լուսանկարը մշակված է ֆոտոշոփի միջոցով:

«Վա-բանկ»,- լուսանկարին կից գրել է Իբրահիմովիչը:

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 14 խաղի և դարձել 13 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English