23:07  ,  24 հունվարի, 2021

«Լացիոն» կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Լացիոն» Հռոմում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ: Դաշտի տերերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը գոլերի թիվը հասցրեց 13-ի և երկրորդն է ռմբարկուների ցուցակում (առաջատարը 15 գոլ խփած Կրիշտիանու Ռոնալդուն է):

Այս հաղթանակից հետո «Լացիոն» 34 միավորով հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Նապոլին», իսկ «Սասուոլոն» 30 միավորով 9-րդն է:

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Լացիո» - «Սասուոլո»՝ 2:1 (տեսանյութ)

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 25, Չիրո Իմոբիլե, 71 - Ֆրանչեսկո Կապուտո, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում