21:04  ,  24 հունվարի, 2021

«Բարսելոնան» հաղթեց առանց Մեսիի (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Էլչեի» նկատմամբ: Հյուրերին առաջին խաղակեսի վերջնամասում հաշվի մեջ առաջ մղեց հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը, իսկ խաղի վերջակետը 89-րդ րոպեին դրեց 21-ամյա իսպանացի վինգեր Ռիկարդ Պուչը, որն աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց 2 րոպե հետո:

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հանդիպումը բաց թողեց որակազրկման պատճառով:

«Բարսելոնան» 19 խաղից հետո ունի 37 միավոր և երրորրդ տեղում է: Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» 17 խաղից հետո հավաքել է 44 միավոր, իսկ  երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալը»՝ 40 (19 հանդիպում):

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Էլչե» - «Բարսելոնա»՝ 0:2 (տեսանյութ)

Ֆրենկի Դե Յոնգ, 39, Ռիկարդ Պուչ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով