23:31  ,  24 հունվարի, 2021

Պաշտոնանկություն Բունդեսլիգայում

Բեռլինի «Հերտայի» գլխավոր մարզիչ Բրունո Լոբադիան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Բրեմենի «Վերդերից» 1:4 հաշվով տնային պարտությունից հետո:

Գերմանացի մասնագետը 2020-ի ապրիլին էր միացել «Հերտային», որը 17 միավորով 14-րդ տեղում է Բունդեսլիգայում: «Հերտայից» հեռացվել է նաև ակումբի գլխավոր մենեջեր Միխայել Պրետցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում