20:22  ,  24 հունվարի, 2021

«Բավարիան» 4 գոլ խփեց հետնապահին, Լևանդովսկին գոլերի թիվը հասցրեց 500-ի (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» Գելզենկիրխենում մրցեց «Շալկեի» հետ և խփեց 4 անպատասխան գոլ: Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, իսկ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան խփեցին մեկական գոլ: Գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ:

32-ամյա Լևանդովսկին խփեց կարիերայի 500-րդ գոլը: Դրա համար նրանից պահանջվել է 730 հանդիպում:

«Բավարիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 42 միավորով և 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգի» նկատմամբ: «Շալկեն» 7 միավորով վերջին տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Շալկե» - «Բավարիա»՝ 0:4 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 33, 88, Ռոբերտ Լևանդովսկի, 54, Դավիդ Ալաբա, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում