09:44  ,  25 հունվարի, 2021

Ստեֆեն Կարին` NBA-ում 2-րդ ամենաշատ 3 միավորանոց նետումների հեղինակ

«Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստեֆեն Կարին դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) երկրորդ ամենաշատ 3 միավորանոց նետումներ գրանցած բասկետբոլիստը:

«Յուտայի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում (108:127) ամերիկացին վաստակել է 24 միավոր և գրանցել 4 դիպուկ 3 միավորանոց նետում: Նա 3 միավորանոց նետումների քանակը հասցրել է 2651-ի՝ գերազանցելով «Ինդիանայի» լեգենդար խաղացող Ռեջի Միլերի ցուցանիշը:

Այդ ցուցանիշով Կարիին գրեազանցում է միայն կարիերան ավարտած 45-ամյա ամերիկացի Ռեյ Ալենը, որը դարձել է 3 միավորանոց 2 973 դիպուկ նետման հեղինակ:

Մեկ խաղում Կարին միջինը գրանցում է 3 միավորանոց 3,6 նետում, ինչը նշանակում է, որ նրան մոտ 114 հանդիպում է անհրաժեշտ Ռեյ Ալենի ռեկորդը գերազանցելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English