Բրազիլիայի D Սերիայում հանդես եկող «Պալմաս» ակումբի նախագահն ու 4 ֆուտբոլիստներ զոհվել են մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով, հաղորդում է Globo Esporte-ը:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հունվարի 24-ին Լուզիմանգեսե օդանավակայանի մոտակայքում: Ինքնաթիռը վայր է ընկել օդ բարձրանալուց անմիջապես հետո:
Օդաչուից բացի, ինքնաթիռում եղել են «Պալմասի» նախագան Լուկաս Մեյրան, ֆուտբոլիստներ Գիլերմե Նոեն, Ռանուլեն, Մարկոս Մոլինարին ու Լուկաս Պարեդեսը:
Հունվարի 25-ին «Պալմասը» պետք է մրցի «Վիլա Նովայի» հետ, որը հայտնել է խաղը հետաձգելու պատրաստակամություն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում