19:56  ,  24 հունվարի, 2021

«Նապոլին» պարտություն կրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Վերոնային»: Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմն արագ գոլ խփեց խաղի առաջին րոպեին, սակայն այնուհետև բաց թողեց 3 գոլ:

«Նապոլին» 34 միավորով նահանջեց 6-րդ տեղ, իսկ «Վերոնան» 30 միավորով 9-րդն է:

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Վերոնա» - «Նապոլի»՝ 3:1 (տեսանյութ)

Ֆեդերիկո Դիմարկո, 34, Անտոնին Բարակ, 62, Մատիա Զականի, 79 – Հենդրիկ Լոզանո, 1

«Ջենոա» - «Կալյարի»՝ 1։0 (տեսանյութ)

Մատիա Դեստրո, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով