19:28  ,  24 հունվարի, 2021

Էրիկ Վարդանյանը խաղացել է «Սոչիի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Էրիկ Վարդանյանը «Սոչիի» կազմում մասնակցում է Թուրքիայում ընթացող հավաքին:

Հունվարի 24-ին «Սոչին» ստուգողական խաղում մրցել է Կազանի «Ռուբինի» հետ և պարտվել 2:3 հաշվով: 22-ամյա Վարդանյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին:

Հիշեցնենք, որ Էրիկ Վարդանյանը ծանր վնասվածքից հետո այս մրցաշրջանում էր նորամուտը նշել «Սոչիի» կազմում: Դեկտեմբերի 7-ին նա փոխարինման էր դուրս եկել «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խաղում:

Հայ կիսապաշտպանը 2019 թվականի վերջնամասում էր պայմանագիր կնքել «Սոչիի» հետ, սակայն վնասվածքի պատճառով տևական ժամանակ չէր խաղում ռուսական ակումբի կազմում: «Սոչի» տեղափոխվելուց առաջ Վարդանյանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում»: Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 4 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում