18:55  ,  24 հունվարի, 2021

«Նոան», «Վանը» և «Շիրակը» հաղթանակներ տարան

Հայկական ակումբները շարունակում են պատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին՝ անցկացնելով նաև ստուգողական խաղեր:

Երևանի «Փյունիկը» սեփական մարզաբազայում 0:2 հաշվով պարտվեց Չարենցավանի «Վանին»:

Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան» Վաղարշապատի Ֆուտբոլի ակադեմիայում մրցեց Առաջին խմբի առաջատար ԲԿՄԱ-ի հետ և հաղթեց 4:2 հաշվով: «Նոայից» աչքի ընկան Վլադիմիր Ազարովն ու Կիրիլի Բորը, ինչպես նաև թիմում փորձաշրջան անցնող խաղացող: ԲԿՄԱ-ի գոլերը խփեցին Սերգեյ Մկրտչյանը և Միքայել Միրզոյանը:

Գյումրիի «Շիրակն» ուժերը չափեց «Արարատ-2»-ի հետ և հաղթեց նվազագույն հաշվով: Գյումրիում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը խփեց «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Պետրոս Աֆաջանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով