17:25  ,  24 հունվարի, 2021

«Յուվենտուսն» ուժեղ էր «Բոլոնիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տանը մրցեց «Բոլոնիայի» հետ։ Թուրինյան թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Արթուրը եւ ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին։

«Յուվենտուսը» (18 խաղ) 36 միավորով չորրորդ տեղում է եւ երրորդ տեղում ընթացող «Ռոմայից» (19 խաղ) հետ է 1 միավոր։ «Բոլոնիան» (19 խաղ) 13-րդն է՝ 20 միավոր։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Յուվենտուս» - «Բոլոնիա»՝ 2։0 (տեսանյութ)

Արթուր, 15, Ուեսթոն Մաքենի, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով