14:31  ,  24 հունվարի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում հունվարի 24-ին կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։

«Օլդ Տրաֆորդ» ստադիոնում անցկացվելիք խաղում բուքմեյքերները կանխատեսում են նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի հաղթանակը։ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի գործակիցն է 2․35։

«Լիվերպուլի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․90 գործակցով, ոչ ոքին հիմնական ժամանակում՝ 3․50։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թիմերը հանդիպեցին Անգլիայի առաջնությունում։ Լիվերպուլում տեղի ունեցած այդ խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում