12:26  ,  24 հունվարի, 2021

Քոնոր Մաքգրեգորը հենակով է հեռացել հանդերձարանից

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարի գլխավոր մենամարտում UFC  նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Դասթին Պորիեից կրած պարտությունից հետո ոտքի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Նա հենակով է հեռացել հանդերձարանից։ Մաքգրեգորը մենամարտի ժամանակ ուժեղ հարվածներ է ստացել աջ ոտքին։  

«Նրա հարվածները ոտքիս շատ լավն էին։ Նա սպանեց ոտքս։ Ինձ այդքան էլ լավ չէի զգում։ Դասթինը գերազանց մարտիկ է։

Հիմա պետք է հանգստանամ, հետո կվերադառնամ։ Ես կանեմ դա։ Պարզապես պետք է ավելի ակտիվ լինեմ։ Այս բիզնեսում անգործությունը վատ է։

Ես շատ աշխատանք էի կատարել այս մենամարտից առաջ եւ հիմա ծանր է համակերպվել այս պարտության հետ։ Ցանկանում էի ավելի լավ ներկայացնել իմ թիմը։ Հիմա մտադիր եմ հանգստանալ երեխաներիս հետ»,- Մաքգրեգորի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Մաքգրեգորը և Պորիեն մենամարտել էին նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, եւ իռլանդացին հաղթել էր տեխնիկական նոկաուտով: Դասթին Պորիեն դարձավ UFC թեթև քաշային կարգի չեմպիոնի հավակնորդ: Այդ գոտին պատկանում է կարիերան ավարտելու մասին հայտարարած ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում