11:40  ,  24 հունվարի, 2021

IFFHS. Սերխիո Ռամոսը՝ տասնամյակի ամենաարդյունավետ պաշտպան

Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է անցած տասնամյակի աշխարհի գոլերի քանակով ամենաարդյունավետ պաշտպանների դասակարգումը։

Առաջատարը Մադրիդի «Ռեալի» ավագ, Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսն է, որն անցած 10 տարիներին Արքայական ակումբում խփել է 71, ազգային թիմում՝ 18 գոլ։

Երկրորդ տեղում է ջիբրալթարցի Ջոշեֆ Չիպոլինան՝ 78 գոլ։ Լավագույն եռյակը եզրափակել է կոստառիկացի Կեյլոր Սոտոն՝ 73 գոլ։ 

34-ամյա Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը եւ արդեն իրավունք ունի բանակցել այլ ակումբների հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում