20:54  ,  23 հունվարի, 2021

Վահան Բիչախչյանը` գոլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Սլովակիայի «Ժիլինայի» կազմում գոլի հեղինակ է դարձել լեհական «Կրակովիայի» դեմ ստուգողական խաղում։ 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին և անվրեպ իրացրել 11 մետրանոց հարվածը։ «Ժիլինան» պարտվել է 2:3 հաշվով:

Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը 2017 թվականին Գյումրիի «Շիրակից» է տեղափոխվել «Ժիլինա»: Սլովակիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 15 խաղի և դարձել 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում