18:05  ,  23 հունվարի, 2021

Անգլիայի գավաթ. «Արսենալը» լքեց պայքարը

Լոնդոնի «Արսենալը» չկարողացավ հաղթահարել ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի արգելքը: Միկել Արտետայի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» և պարտվեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց «Արսենալի» բրազիլացի պաշտպան Գաբրիելը, որը 24-րդ րոպեին դարձավ ինքնագոլի հեղինակ:

1/8 եզրափակիչում «Սաութհեմփթոնի» մրցակիցը կլինի «Վուլվերհեմփթոնը»:

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Սաութհեմփթոն» - «Արսենալ»՝ 1:0 (տեսանյութ)

Գաբրիել, 24 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս