23:26  ,  23 հունվարի, 2021

Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ չորրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Չելթենհեմի» նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը 3 գոլերը խփեց խաղի վերջնամասում:

1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի «Սուոնսի» - «Նոթինգեմ Ֆորեսթ» զույգի հաղթողը:

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Չելթենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3 (տեսանյութ)

Ալֆի Մեյ, 59 - Ֆիլ Ֆոդեն, 81, Գաբրիել Ժեզուս, 84, Ֆերան Տորես, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում