17:03  ,  23 հունվարի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմն՝ առանց Մխիթարյանի (ֆոտո)

Հայտնի է Հռոմի «Ռոմայի» մեկնարկային կազմը «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում է հայտացուցակից և Իտալիայի ընթացիկ առաջնությունում բաց կթողնի առաջին հանդիպումը:

«Ռոմա»․ Պաու Լոպես, Իբանյես, Սմոլինգ, Կումբուլա, Կարսդորպ, Վիլյար, Վերետու, Սպինացոլա, Կարլես Պերես, Պելեգրինի, Մայորալ։

Հիշեցնենք, որ «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ 32-ամյա Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը: Հայ կիսապաշտպանն ունի մկանային խնդիրեր:

«Ռոմա» - «Սպեցիա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին և կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում