13:30  ,  23 հունվարի, 2021

«Միլանը» ներկայացրել է տարվա երրորդ նորեկին (ֆոտո)

Իտալական «Միլանը» մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ֆակայո Տիմորիին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մրցաշրջանի վերջում իտալական ակումբը կունենա 30 միլիոն եվրոյով 23-ամյա անգլիացու տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Տիմորին մասնակցել է մեկ խաղի: «Չելսիի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-ի ամառ:

Այս ամիս «Միլանի» կազմը համալրել էին նաև Խորվաթիայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը և իտալական «Տորինոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Սուալիհո Մեյտեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում