13:11  ,  23 հունվարի, 2021

Հոլանդը կրկնել է Ուվե Զելերի տպավորիչ ռեկորդը

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, դուբլի հեղինակ դառնալով Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում (2:4), կրկնել է տպավորիչ ռեկորդ:

Բունդեսլիգայում անցկացրած մեկնարկային 28 խաղերում 20-ամյա ֆուտբոլիստը դարձել է 27 գոլի հեղինակ: Այդպիսի ռեկորդ սահմանել էր գերմանացի լեգենդար հարձակվող Ուվե Զելերը, որը 1953-1972-ը հանդես է եկել «Համբուրգում», հայտնում է OptaFranz-ը:

Էրլինգ Հոլանդը բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 35 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English