01:54  ,  23 հունվարի, 2021

ՊՍԺ-ի հաղթանակը՝ 4։0 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Մոնպելիեի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի ղեկավարած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։ ՊՍԺ-ն 19-րդ րոպեից ուներ թվային առավելություն։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, աչքի ընկան նաեւ բրազիլացի հարձակվող Նեյմարը եւ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին։

ՊՍԺ-ն 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մոնպելիեն» 11-րդն է՝ 28 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

ՊՍԺ - «Մոնպելիե»՝ 4։0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 34, 63, Նեյմար, 60, Մաուրո Իկարդի, 61

Հեռացում՝ Յոնաս Օմլին («Մոնպելիե»), 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում