01:26  ,  23 հունվարի, 2021

«Բորուսիա Մ․» - «Բորուսիա Դ․»՝ 4։2 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում հանդիպեցին երկու «Բորուսիաները»։ Մյոնխենգլադբախում տեղի ունեցած դիմակայությունում 4։2 հաշվով առավելության հասան դաշտի տերերը։

Մյոնխենգլադբախի թիմում դուբլի հեղինակ դարձավ շվեյցարացի պաշտպան Նիկո Էլվեդին, մրցակցի դարպասը գրավեցին նաեւ ալժիրցի պաշտպան Ռամի Բենսեբաինին եւ ֆրանսիացի հարձակվող Մարկու Տյուրամը։ Դորտմունդյան թիմի կազմում երկու անգամ աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

Մյոնխենգլադբախյան թիմը 31 միավորով չորրորդ տեղում է, Դորտմունդի ակումբը 5-րդն է՝ 29 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բորուսիա Մ» - «Բորուսիա Դ»՝ 4։2 (տեսանյութ)

Նիկո Էլվեդի, 11, 32, Ռամի Բենսեբաինի, 49, Մարկու Տյուրամ, 78 - Էրլինգ Հոլանդ, 22, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում