00:35  ,  23 հունվարի, 2021

Սերխիո Ռամոսը չի մասնակցի «Ռեալի» առաջիկա հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը չի օգնի ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում։ Արքայական ակումբը կհյուրընկալվի «Ալավեսին»։

Ռամոսը ձախ ծնկի հետ կապված խնդիր ունի եւ չի մասնակցել այսօրվա մարզմանը, հաղորդում է Sport.es-ը։ Իսպանացի պաշտպանը վնասվածքը ստացել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի հանդիպումից առաջ։ Այդ խաղում «Ռեալը» 1։2 հաշվով պարտվել էր «Աթլետիկին»։

«Ալավես» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի հունվարի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English