22:48  ,  22 հունվարի, 2021

18-ամյա Տիգրան Ավանեսյանը Իսպանիայում միացել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին

ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել է մոսկովյան ակումբի գլխավոր թիմին, որը մարզումային հավաք է անցկացնում Իսպանիայում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

18-ամյա ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի ակադեմիայի սան է։ Այս ամիս նա երիտասարդական թիմի հետ մարզումային հավաքի է մասնակցել Թուրքիայում։ Նախկինում Ավանեսյանն արդեն մարզումներ ունեցել ԲԿՄԱ-ի գլխավոր թիմի հետ։

Հունվարի 23-ին ԲԿՄԱ-ն ստուգողական հանդիպում կանցկացնի ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների միջազգային հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում