22:19  ,  22 հունվարի, 2021

Տեո Էրնանդեսը՝ Ա Սերիայի անցած ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Իտալիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով Ա Սերիայի անցած ամսվա լավագույն ֆուտբոլիստը առաջատար «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսն է, հաղորդում է Ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերին ֆրանսիացի ֆուտբոլիստն Իտալիայի առաջնության 5 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Ա Սերիան դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչել «Միլանի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուին, որն անցած ամիս խփել է 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում