18:48  ,  22 հունվարի, 2021

«Ռեալի» կիսապաշտպանը համաձայնության է հասել «Արսենալի» հետ

Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը համաձայնության է հասել Լոնդոնի «Արսենալի» հետ, հաղորդում է իսպանական AS-ը։ 22-ամյա ֆուտբոլիստը մինչեւ այս մրցաշրջանի ավարտն անգլիական ակումբում հանդես կգա վարձակալությամբ։ Ամռանը կլինեն բանակցություններ համագործակցության երկարաձգման վերաբերյալ։

Մարտին Էդեգորի տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն ուներ իսպանական «Ռեալ Սոսիեդադը», սակայն Արքայական ակումբում նրանց որեւէ առաջարկ ընդունելի չի եղել։ Անցած մրցաշրջանում Էդեգորը վարձակալությամբ է խաղացել «Ռեալ Սոսիեդադում»։

Անցած ամռանը ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմ վերադառնալուց հետո Էդեգորը մասնակցել է 9 հանդիպման բոլոր մրցաշարերում եւ նման կարգավիճակում չի ցանկանում մնալ «Ռեալում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում