15:51  ,  22 հունվարի, 2021

«Լացիոն» պայմանագիր է կնքել 17-ամյա խաղացողի հետ, որը նոր է սկսում կարիերան (ֆոտո)

Իտալական «Լացիոն» պայմանագիր է կնքել կոտդիվուարցի ֆուտբոլիստ Լարսոն Կուլիբալիի հետ: 17-ամյա խաղացողը հանդես կգա հռոմեացիների երկրորդ թիմում:

LazioLand-ի համաձայն՝ «Լացիոյի» ակադեմիայի տնօրեն Մաուրո Բյանկեսին Կուլիբալիին հայտնաբերել է բակային մրցաշարերից մեկում: Կոտդիվուարցին Հռոմ է ժամանել մենակ աշխատանք գտնելու նպատակով:

Մաուրո Բյանկեսին պատմել է, որ սոցիալական աշխատողներից մեկը նրան առաջարկել է դիտել ֆուտբոլիստի խաղը, ինչն անելուց հետո մասնագետը պայմանագիր է առաջարկել նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English