14:46  ,  22 հունվարի, 2021

«Բարսելոնայի» բողոքարկումը չի ընդունվել

Կատալոնական «Բարսելոնայի» բողոքարկումը մերժվել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի որակազրկման վերաբերյալ, հաղորդում է AS-ը։

33-ամյա ֆուտբոլիստը երկու խաղով որակազրկվել էր Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Ասիեր Վիլյալիբրեի գլխին հարվածելու համար: Այդ արարքի համար Մեսին առաջին կարմիր քարտն էր ստացել կատալոնական ակումբում անցկացրած 753 խաղում։

Բողոքարկման կոմիտեն ուժի մէջ է թողել արգենտինացու որակազրկումը: Նա նաև կվճարի 600 եվրո տուգանք, իսկ «Բարսելոնան»՝ 100 եվրո:

Հունվարի 21-ին Մեսին բաց թողեց «Կորնելիայի» հետ հանդիպումը (2:0) Իսպանիայի գավաթի խաղարկությունում, ինչպես նաև չի մասնակցի «Էլչեի» հետ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի խաղին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում