15:12  ,  22 հունվարի, 2021

Քոնոր Մաքգրեգորի ու Դասթին Պորիեի հայացքների մենամարտը խաղաղ է անցել (ֆոտո)

Աբու Դաբիում տեղի է ունեցել խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի ու ամերիկացի Դասթին Պորիեի ասուլիսը:

Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո մարտիկները կանգնել են դեմ-դիմաց: Հայացքների մենամարտն անցել է առանց միջադեպերի:

Մաքգրեգորն ու Պորիեն կհանդիպեն Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացվելիք UFC 257 մրցաշարում: Մենամարտը տեղի կունենա հունվարի 24-ի առավոտյան և կմեկնարկի Երևանի ժամանակով 07:00-ին:

Մենամարտի համար իռլանդացին կվաստակի 5 միլիոն դոլար, իսկ ամերիկացին՝ 1:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով: Հաղթողը կդառնա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի հավակնորդ: Այդ գոտին պատկանում է կարիերան ավարտելու մասին հայտարարած ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում