14:33  ,  22 հունվարի, 2021

«Ռեալի» ֆուտբոլիստներին զարմացրել է Զիդանի արձագանքը սենսացիոն պարտությանը

Մադրիդի «Ռեալի» որոշ ֆուտբոլիստների զարմացրել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի արձագանքն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ալկոյանոյից» կրած սենսացիոն պարտությանը (1:2), գրում է Marca-ն:

Խաղացողների համար անակնկալ է եղել, որ ֆրանսիացի մասնագետի թիմին չի քննադատել Իսպանիայի երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչից կրած պարտությունից հետո: Նրանք սպասում էին կոշտ արձագանքի, սակայն Զիդանը չի ցանկացել հուզական դրսևորում գրանցել:

Հանդիպումից հետո մարզիչը նշել էր, որ այդ պարտությունը խայտառակություն չէ «Ռեալի» համար:

Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում «Ալկոյանոն» հաղթանակ էր կորզել 10 խաղացողներով մնալուց հետո:

«Ռեալն» «Ալկոյանոյին» նախորդ անգամ պարտվել էր 70 տարի առաջ՝ 1951 թվականի փետրվարի 4-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում