21:28  ,  23 հունվարի, 2021

Քոնոր Մաքգրեգոր - Դասթին Պորիե. Խաբիբ Նուրմագոմեդովի ու բուքմեյքերների կանխատեսումները

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացվելիք UFC 257 մրցաշարուm կմրցի ամերիկացի Դասթին Պորիեի հետ:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում 32-ամյա իռլանդացի մարտիկին, որի հաղթանակը ստացել է 1.3 գործակից: Պորիեի հաղթական ունի 3.65 գործակից, իսկ ոչ ոքին՝ 50.00:

UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ֆավորիտ է համարում Պորիեին:

«Սկզբում ավելի ակտիվ կլինի Քոնորը, սակայն, 3-4-րդ ռաունդներում, կարծում եմ, Դասթինը կհաղթի այդ տղային»,- Խաբիբի խոսքը մեջբերում է bjpenn.com-ը:

Մենամարտի համար իռլանդացին կվաստակի 5 միլիոն դոլար, իսկ 32-ամյա ամերիկացին՝ 1:

Մենամարտը տեղի կունենա հունվարի 24-ի առավոտյան և կմեկնարկի Երևանի ժամանակով 07:00-ին: 

Հիշեցնենք, որ Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով: Հաղթողը կդառնա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի հավակնորդ: Այդ գոտին պատկանում է կարիերան ավարտելու մասին հայտարարած ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում