Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» մրցակցի խաղահրապարակում 113:106 հաշվով հաղթել է «Միլուոկիին»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը հավաքել է 34 միավոր և անցկացրել այս մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղը:
Ստեֆեն Կարիի 30 միավորները չեն օգնել «Գոլդեն Սթեյտին», որը 104:119 հաշվով տնային պարտություն է կրել «Նյու Յորքից»:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Միլուոկի» – «Լեյքերս»՝ 106:113 (33:29, 24:34, 24:23, 25:27)
«Գոլդեն Սթեյտ» – «Նյու Յորք»՝ 104:119 (31:40, 26:23, 19:26, 28:30)
«Յուտա» –«Նոր Օրլեան»՝ 129:118 (31:43, 39:26, 30:23, 29:26)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում