10:50  ,  22 հունվարի, 2021

20 տարվա մեջ առաջին անգամ «Լիվերպուլը» գոլ չի խփում 4 խաղ անընդմեջ

«Լիվերպուլը», Անգլիայի առաջնության 18-րդ տուրում նվազագույն հաշվով տնային պարտություն կրելով «Բարնլիից», Պրեմյեր լիգայում չկարողացավ գոլ խփել չորրորդ խաղում անընդմեջ: Նախորդ անգամ լիվերպուլցիներն այդպիսի անհաջող շարք ունեցել էին 2000 թվականին, հայտնում է Opta-ն:

«Լիվերպուլը» նաև ընդհատեց տնային խաղերի անպարտելի շարքը, որը հասել էր 68 հանդիպման:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն Անգլիայի առաջնությունում հաղթանակ չի տանում արդեն 5-րդ խաղում անընդմեջ (3 ոչ ոքի, 2 պարտություն) և 34 միավորով չորրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում