10:32  ,  22 հունվարի, 2021

Արկադիուշ Միլիկը նոր թիմ ունի

Իտալական «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը տեղափոխվել է ֆրանսիական «Մարսել», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիական ակումբը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին և ունի նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն: Միլիկը նոր թիմում կխաղա 19 համարի մարզաշապիկով:

Լեհ հարձակվողը 2016 թվականից է խաղում «Նապոլիում», որի կազմում անցկացրել է 122 հանդիպում և դարձել 48 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում