02:21  ,  22 հունվարի, 2021

Լուիս Սուարեսի դուբլը հաղթանակ բերեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Էյբարին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

«Աթլետիկոն» 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրիմերայում եւ 17 խաղից հետո 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, որն անցկացրել է 18 հանդիպում։ «Էյբարը» 16-րդն է՝ 19 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Էյբար» - «Աթլետիկո»՝ 1։2 (տեսանյութ)

Մարկո Դմիտրովիչ, 12, 11մ - Լուիս Սուարես, 40, 89, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով