22:45  ,  21 հունվարի, 2021

Պերեսը փոխարինող է գտել Զիդանին

Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն կարող է զբաղեցնել գլխավոր մարզիչի պաշտոնը, հաղորդում է ESPN Argentina-ն։

Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն է ցանկանում հրավիրել 45-ամյա արգենտինացի մասնագետին։

«Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այս պահին հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի եւ հարցը կքննարկվի ամռանը։

Մարսելո Գալյարդոն «Ռիվեր Փլեյթը» գլխավորում է 2014 թվականից։ Նրա հետ թիմը դարձել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող, Արգենտինայի եռակի գավաթակիր։ Նա երկու անգամ ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն մարզիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս