22:10  ,  21 հունվարի, 2021

IFFHS. Իտալիայի առաջնությունը 14 տարի անց դարձյալ լավագույնն է

Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է 2020 թվականի լավագույն ազգային լիգաների դասակարգման ամենաամյա աղյուսակը։

14 տարի անց Իտալիայի առաջնությունը դարձյալ ճանաչվել է լավագույնը։ Երկրորդը Անգլիայի Պրեմիեր լիգան է։ Բրազիլիայի Ա Սերիան հետ է թողել Իսպանիայի առաջնությունը եւ երրորդն է։

  1. Ա Սերիա (Իտալիա)՝ 1026 միավոր
  2. Պրեմիեր լիգա (Անգլիա)՝ 1003
  3. Ա Սերիա (Բրազիլիա)՝ 964
  4. Լա Լիգա (Իսպանիա)՝ 954
  5. Բունդեսլիգա (Գերմանիա)՝ 864
  6. Պրիմեյրա լիգա (Պորտուգալիա)՝ 721
  7. Լիգա 1 (Ֆրանսիա)՝ 661
  8. Առաջին դիվիզիոն (Պարագվայ)՝ 610,5
  9. Պրիմերա դիվիզիոն (Արգենտինա)՝ 603
  10. Ա Սերիա (Էկվադոր)՝ 579,5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում