21:52  ,  21 հունվարի, 2021

«Արսենալը» ցանկանում է վարձակալել «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորին

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է վարձակալությամբ ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորին։ 22–ամյա նորվեգացի ֆուտբոլիստը հետաքրքրված է անգլիական ակումբի առաջարկով, հաղորդում է Goal.com–ը։

Ֆուտբոլիստը որոշումը կընդունի ընտանիքի հետ քննարկումներից հետո։

Մարտին Էդեգորին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ «Ռեալ Սոսիեդադը», որի կազմում նա վարձակալությամբ խաղացել է անցած մրցաշրջանում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Էդեգորը մասնակցել է 7 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում