21:11  ,  21 հունվարի, 2021

«Սեւանից» հեռացել է 8 ֆուտբոլիստ

Ձմեռային արձակուրդից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբը վերսկսել է մարզումները՝ նախապատրաստվելով Առաջին խմբի առաջնության գարնանային հատվածին։ Թիմը մարզումները անձկացնում է Ձորաղբյուրի մարզաբազայում։

Թիմի կազմում տեղի են ունեցել բավականին լուրջ փոփոխություններ, և սելեկցիոն աշխատանքն էլ նոր ֆուտբոլիստների հետ ընթացքի մեջ է։

«Սևանից» հեռացել է ութ ֆուտբոլիստ. Սուրեն Ալոյան, Արամ Լոռեցյան, Հակոբ Լոռեցյան, Համլետ Ասոյան, Դավիթ Մայիլյան, Վիուլեն Այվազյան, Հուսեյին Շարաֆֆեդին, Թևին Մքարթնի Նավեսեբ:

Ակումբն արդեն պայմանագիր է կնքել նոր ֆուտբոլիստների հետ։ «Սևանի» կազմը համալրել են Արտյոմ Խաչատուրովը, Նարեկ Ասլանյանը, Դավիթ Այվազյանը և Ախմեդ Ջինդոյանը։

Թիմում փորձաշրջան են անցնում երկու նոր ֆուտբոլիստներ, բացի այդ սպասվում են նոր համալրումներ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Առաջին խմբի առաջնությունում «Սևանն» աշնանային հատվածից հետո զբաղեցնում է առաջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում