18:47  ,  21 հունվարի, 2021

«Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհել են, որ Զիդանն իրենց հետ չի խոսել 2–3 ամիս

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ֆուտբոլիստների հետ հաղորդակցության խնդիրներ ունի։ Այդ մասին Marca–ին պատմել է լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։

«Կատարվածը ցույց է տալիս, որ Զիդանի ժամանակը «Ռեալում» մոտեցել է ավարտին։ Նրա գաղափարները չեն հասնում ֆուտբոլիստներին։ Երեկվա խաղի մասնակիցներից ոմանք ինձ պատմեցին, որ Զիդանն իրենց հետ չի խոսել 2–3 ամիս, նա անտեսում է ֆուտբոլիստներին»,– Դիասի խոսքը մեջբերում է Marca–ն։

Հիշեցնենք, որ հունվարի 20–ին «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում սենսացիոն պարտություն է կրել երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալկոյանոյից»։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով, լրացուցիչ ժամանակում «Ռեալը» եւս մեկ գոլ էր բաց թողել եւ պարտություն կրել՝ 1։2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում